Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
«Վարչապետ Փաշինյանին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում. Իսկ նա ելույթ կունենա հոկտեմբերի 18-ին՝ 10 օրից»,- Մեցոլայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։