ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչները հեռացել են Հայաստանից
ՄԱԿ առաքելության ներկայացուցիչների՝ Հայաստան այցն ավարտվել է։ Առաքելության կազմում էին եղել Թուրքիայի, ՌԴ-ի, Հունգարիայի, Պակիստանի և Ալբանիայի ներկայացուցիչներ։ Նրանք Հայաստան էին եկել Արցախ այցին առաջ։
Հիշեցնենք՝ Բաքվի կողմից Արցախ տարված ՄԱԿ-ի առաքելության անդամները շրջայցից հետո վերջիններս հայտարարել էին՝ «ցնցված են, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները», և շեշտել, թե «ո՛չ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ո՛չ իրենց զրուցակիցներից որևէ հաղորդում չեն ստացել քաղաքացիական բնակչության նկատմամբ վերջին հրադադարից հետո բռնության դեպքերի վերաբերյալ»։
Factor.am-ը երեկ տեղեկացրել էր, որ առաքելության ներկայացուցիչները նաև Հայաստան են եկել։ Այսօր տեղեկացանք նաև, որ նրանք հանդիպումներ են ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, նաև կառավարության ներկայացուցիչների ու ՄԻՊ-ի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասաց՝ հայկական կողմից այս այցի կապակցությամբ նոր հաղորդագրություն չի նախատեսվում․ նախօրեին արտաքին քաղաքական գերատեսչությունը ՄԱԿ-ի հաղորդագրությունը խիստ կողմնակալ էր որակել՝ ընդգծելով, որ այն չի արտացոլում իրավիճակը գետնի վրա։
ՀՀ ԱԳՆ-ն նաև ՄԱԿ-ից ակնկալում է ԼՂ-ում էթնիկ զտման հստակ արձագանք։