Թուրքիան դատապարտել է ԼՂ-ի շուրջ իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել ու «անպատասխանատու և անգրագետ» է անվանել Ղարաբաղի շուրջ իրավիճակի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ ավելի վաղ Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված բանաձևը։
«Եվրախորհրդարանի կողմից ընդունված այս ոչ պարտադիր բանաձևն անպատասխանատվության, կողմնակալության և անտեղյակության խորհրդանիշ է: Մենք դատապարտում ենք այս բանաձևը, որը հիմնված է մի խումբ ԵԽ անդամների հռետորաբանության վրա, ովքեր պոպուլիստ են, արտահայտում են խտրական տեսակետներ և երկար տարիներ անհիմն մեղադրանքներ են ներկայացրել Թուրքիայի հասցեին», - ասված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։