Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում՝ հոկտեմբերի վերջին. Միշել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում՝ սույն թվականի հոկտեմբերի վերջին։ Այդ մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Փաշինյանի և Ալիևի հանդիպումը պետք է կայանար Գրանադայում Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Վերջին պահին, սակայն, Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա՝ պատճառաբանելով, թե «Ֆրանսիան կողմնակալ ու պրոհայկական դիրքորոշում ունի»։ Դրա փոխարեն եվրոպական լիդերների հետ հանդիպեց Փաշինյանն ու ստորագրեց հայտարարություն, որով հերթական անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 000 քկմ տարածքով։