Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» խորագրի ներքո հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով «Գրանադայում վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը» կեղծ լուրին:
«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա:
Ավելի վաղ Հարությունյանը գրել էր. «Փաստորեն, չէիք ուզում վարչապետը գնար Գրանադա, որ այս հանդիպումները, քառակողմ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը չլինեին: Էս է ձեր ծայրագավառական, գործակալական էությունը:
Հայաստանի պետականությունն այլընտրանք չունի:
Չվախենաք»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 5-ին Գրանադայում` Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:
Նախապես հաղորդվել էր, որ նշված գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում էր Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հանդիպում, սակայն Ադրբեջանի նախագահը` Իլհամ Ալիևը, հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը: