Միշելը Փաշինյանին և Ալիևին հոկտեմբերի վերջին հրավիրել է Բրյուսել
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո ունեցած ճեպազրույցի ժամանակ, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ երկու օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և վերջինս հայտնել է, որ ՀՀ-ից տարածքային պահանջներ չունի։
Միշելը վերահաստատել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին հոկտեմբերի վերջին հրավիրել է Բրյուսել` հանդիպման։ Նրա խոսքով` կողմերն արդեն հաստատել են հանդիպմանը մասնակցելու իրենց պատրաստակամությունը: