Երևանի Հաղթանակ թաղամասում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 5-ին, ժամը 13։04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում՝ «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 49/15 հասցեի մոտակայքում բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Ո․, ծնված 1997 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող դպրոցի երկաթե ճաղավանդակներին։
Նշվում է, որ փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Ա․ Ո․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։