Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին ներկայացել է թափանցիկ զգեստով
Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին վերջերս հաճախ է մեզ հիացնում իր արտաքինով: Աստղը Փարիզի Նորաձևության շաբաթին ներկայացել է շատ տպավորիչ տեսքով (ևս մեկ անգամ համոզվում ենք, թե իրականում ինչ հաջողակ է Ջեյսոնը):
Իր արտաքինի համար մոդելն ընտրել է ծնկներից ներքեւ սև կիսաթափանցիկ զգեստ։ Կլատչն ու կոշիկներն էլ ավելի էլեգանտ են դարձրել նրա տեսքը:
Հիշեցնենք, որ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը հանդիպել են 2010 թվականին Coachella երաժշտական փառատոնի ժամանակ։ Նրանց որդին՝ Ջեք Օսկարը ծնվել է 2017 թվականին, իսկ դուստրը՝ Իզաբելլա Ջեյմսը, 2022 թվականի գարնանը։ Տաբլոիդները գրում էին, որ զույգը հարսանիք է ծրագրում, փոխանցում է Showbiz-ը։