Աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին և քույրերին նրանց արդար գործին․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: News.am-ի փոխանցմամբ, ասվում է այդ երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Ելնելով «երկու պետություն՝ մեկ ժողովուրդ» սկզբունքի ըմբռնումից՝ մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին և քույրերին նրանց արդար գործին և սատարում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին՝ հանուն Կովկասյան տարածաշրջանում կայունության»,-մասնավորապես ասված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։