Բարսելոնան հայտարարել է, որ Լևանդովսկին անորոշ ժամանակով բացակայելու է
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել ձախ ոտքի կոճ հոդի սալջարդի պատճառով, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ում։
Հիշեցնենք, որ 35-ամյա լեհ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի «Պորտուի» հետ խաղում։ Խաղը կայացել է երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավարտվել է 1։0 հաշվով։ 36-րդ րոպեին Լևանդովսկին վնասվածքի պատճառով լքել է խաղադաշտը։ Նրան փոխարինել է 23-ամյա իսպանացի Ֆերան Տորեսը, որը դարձել է հաղթական գոլի հեղինակ։
Երկու տուրից հետո «Բարսելոնան» վեց միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ 1-ին տուրի խաղում կատալոնական ակումբը 5։0 հաշվով հաղթել է «Անտվերպենին»։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» կհանդիպի «Շախտյորին»։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին, սկիզբը՝ 21:45-ին, փոխանցում է Armsport-ը։