Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-ԵՄ ձևաչափով հանդիպման. Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-ԵՄ ձևաչափով հանդիպման։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ կողմ են նաև ուղիղ և երկկողմանի երկխոսության՝ Հայաստանի և Ադրբեջան միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ։
Հաջիևի խոսքով՝ Ֆրանսիայի «կողմնակալ ու ռազմականացված քաղաքականությունը վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և վտանգի տակ դնում ԵՄ քաղաքականությունը Հարավային Կովկասում», և չնայած Բաքվի՝ հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությունը պնդելուն, դա թույլ չի տրվել, և այս պատճառներից ելնելով էլ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել։