Զելինսկին և Փաշինյանը Գրանադայում կարճ զրույց են ունեցել
Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարճ զրույց են ունեցել։
Հիշեցնենք՝ այսօր Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։