Հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ համատեղ հոկտեմբերի 4-ին, ժամը 15.12-ին, Բագրատաշեն գյուղի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1981 թ. ծնված Ավետիք Ա.-ին: Նա հոկտեմբերի 4-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:
Ավետիք Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: