Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 4-ին, ժամը 11.15-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Տարոն Ա.-ն: Նա հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տարոն Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 4-ին, ժամը 12-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Սևակ Ա.-ն: Նա հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Սևակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 4-ին, ժամը 11.45-ին, բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Աղվան Մ.-ն: Նա հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աղվան Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: