Որքա՞ն արժեն աշխարհի ամենաթանկ օծանելիքները
Միշտ հետաքրքիր է տեսնել, թե ինչ տեսք ունեն «ամենաթանկ» պիտակավորված իրերը: Այսօր մենք կկենտրոնանանք օծանելիքի վրա:
Shumukh by Nabeel Perfumes-ը ներկայումս համարվում է աշխարհի ամենաթանկ բույրը։ Արաբերենից թարգմանված Shumukh նշանակում է «լավագույնին արժանի»։ Այսպիսով, երեք լիտրանոց անոթը, որում պահվում է օծանելիքը, պատրաստված է Murano ապակուց՝ զարդարված 3571 ադամանդներով, հսկա մարգարիտներով և ոսկյա պատկերներով։ Ամբողջ կառուցվածքը հիմնված է հինգ կիլոգրամ մաքուր արծաթի վրա։
Նման օծանելիքի արժեքը 1,3 մլն դոլար է։
Ի դեպ, օծանելիքը միակ թանկարժեք իրը չէ կոսմետիկայի ու օծանելիքի աշխարհում։ Օրինակ, շրթներկի և սևաներկի ամենաշքեղ հավաքածուն համարվում է H. Couture Beauty հավաքածուն։ Այս դիմահարդարման դուետն արժե 14 միլիոն դոլար։ Բանն այն է, որ շրթներկի խողովակը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և պատված է ավելի քան հազար վարդագույն ադամանդներով։ Իսկ սևաներկի պատյանը պատված է 2500 կապույտ ադամանդներով, փոխանցում է Showbiz-ը։