Գրանադայում կկայանա Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպում
Այսօր Գրանադայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։
Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետին:
«Քառակողմ հանդիպումը կանցկացվի՝ քննարկելու ներկա իրավիճակը և ԵՄ անելիքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի հեռանկարները, ինչպես նաև ԵՄ-Հայաստան օրակարգը խթանելու եւ խորացնելուն ուղղված գործնական միջոցառումները»,- ասել է դիվանագետը։