Սրտիս լույսը վառ եմ փորձում պահել, որ Խաչս սուր մնա, որ ցավը չբթացնի․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է․
«Էքզյուպերին ասում էր.«Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, ՊԵՏՔ է ԱՆՊԱՅՄԱՆ կարգի բերես նաև ՔՈ ՄՈԼՈՐԱԿԸ»:
Իմ մոլորակը ... կործանեցին:
Ես փորձում եմ հավաքվել, բայց դեռ ոչինչ չի ստացվում:
Ոչ փոքր քայլերի «տեսությունն» է օգնում:
Ոչ էլ գոռալը,
ոչ լացելը
ոչինչը...
Ինձ կասե՞ք դուք ոնց եք հավաքվում:
Ու Որ՞ մոլորակն եք կարգի բերում... էն որը ....
Իմ Մոլորակը վիրավոր է ու շնչակտուր:
ու շատ մենակ
Ես էլ...
Ու ես չգիտեմ ոնց օգնեմ նրան:
Ոնց օգնեմ ինձ...
ուրիշներին...
Գանձասարի ուղեգորգն է: Ինձ հստակ ուղի էր ցույց տալիս: Դեպի լույսի ու հավատքի Խորան:
Խորանը Ծնունդի խորհուրդ ունի, նոր կյանքի:
Իսկ հիմա չկա... իմ ուղին: Խորանն էլ պղծեցին...
1989թ.- ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի օրը Գանձասարում մատուցվեց անդրանիկ Ս. Պատարագը:
ՎԱԹՍՈՒՆԱՄՅԱ ՀԱՐԿԱԴԻՐ լռությունից հետո Արցախում եղավ Պատարագի սրբազան արարողությունը, Գանձասարի զանգերի ղողանջն ավետեց Արցախ աշխարհի հոգևոր կյանքի վերածնունդը...
Վարագա Սուրբ Խաչի տոնն էր օրեր առաջ(...
քայլերը միշտ են բերում արդյունքի.
մտածված քայլերը՝ մտածված արդյունքի, ԱՆՄԻՏ , դավաճանական քայլերը՝ մտածված
Կործանման...
անՈՒՂԻ քայլերը՝ մոլորության(
Մեր Մոլորակը Մոլորվել է. ես էլ հետը:
Սրտիս լույսը վառ եմ փորձում պահել, որ Խաչս սուր մնա, որ ցավը չբթացնի,
որ արագ «կյանքը շարունակվում է»- ն նոր խաբեություն չդառնա ու հետո ավելի ուժեղ խոցի:
ախր...
Ամեն քանդվելուց հետո քարերս մանրվում են
շենքս
տունս
շինությունս խարխլվում է
ես հանուն եմ փնտրում
հանուն՝ որով պիտի ապրեմ ու տեսնեմ իմ աչքով ՎԵՐԱծնունդը իմ Մոլորակի, ու ոչնչացումը՝ Թշնամու( ներքին, թե արտաքին!)
Կառչում եմ էն մարդկանցից, որ իրար են օգնում,
հույս ու հաց են տալիս իրար:
Քրիստոսավայել ամենաթանկն են տալիս կողքինին...
բայց ոնց՞ չտեսնեմ Հուդաներին...( որոնք ծիծաղում են հայի գերեվարման լուրի տակ, ու մտածված շարունակում կործանել...
Մոլոր- մոլոր պտտվում է Մոլորակս՝ կաղալով, վիրավոր ու շիվար:
Սիրտ չունի:
Սիրտը մեր բուժել է պետք, արնահոսող սիրտը(...
Արցախի հողը ԴԱՐԵՐՈՎ հայի քրտինքով, սիրով, արյամբ ու պայքարով է ներծծված.
երիցս անիծված է էն «ազգ»-ն ու անհատը, որը չի հասկանում դա:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ամբողջապես ծանրանալու է այդպիսինների վրա. գերեզմանի տապանաքարի պես:
Ու ես դա տեսնելու եմ!
ԽԱՉԸ ՎԵՐ:
Մոլորակը պետք է սկսենք ՄԱՔՐԵԼ. աղտից:
#artsakh #gandzasar»։