Սիլիկյան թաղամասում մի խումբ բնակիչների ասել են՝ տան արժեքավոր իրերը հանեք, ու սկսել են քանդել տները (տեսանյութ)
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ վաղ առավոտից քաղաքապետարանից մարդիկ են եկել, բնակիչներին ասել՝ տան արժեքավոր իրերը հանեք, ու սկսել են քանդել տները։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:
Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»։