Ադրբեջանում կալանավորվել են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ չորս ամսով ձերբակալվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007), Բակո Սահակյանը (2007-2020), ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։