Սոնա Եսայանի լուսանկարները Փարիզից
Պարուհի Սոնա Եսայանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Փարիզից՝ կից պատմելով, որ աշխատանքի բերումով է մեկնել Ֆրանսիա:
«Փարիզում 2-րդ անգամ եմ: Առաջին անգամ 2016թ.-ին, 2-րդը՝ հիմա։ 2 անգամն էլ աշխատանքսա բերել ինձ էստեղ:
Առաջին անգամ թիմիս աղջիկների հետ եկել էինք համերգային շրջագայությունների:
Իսկ այս անգամ Փարիզում մասնակցելու էի համաշխարհային խորեոգրաֆ @yanismarshall-ի մաստեր կլասին, բայց հենց եկանք էստեղ, սկսվեց երկրումս մղձավանջը: Չեղարկեցի երազանքի մաստեր կլասը, քանի որ հենց պատերազմական անորոշ, դժվար փուլում էր իմ դասերը, անհնար կլիներ կենտրոնանալ սովորելու վրա:
Վաղն արդեն կլինեմ Հայաստանում ու կսկսեմ աշխատել, սովորեցնել ու երևի աշխատանքնա, որ էս շրջանում կօգնի հոգեական աշխարհս մի քիչ կազդուրել»,- գրել է պարուհին: