Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում
Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով։
Մասնավորապես Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների մեջ»: