Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան. Լանդսբերգիս
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր էջում գրել է.
«Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները։ Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»։