Երեխայի առևանգման մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հաշվառումից հետո գծային բաժին է բերվել 25-ամյա մի օտարերկրացի:
2020 թ. հունվարի 20-ից ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր առանց խնամակալի համաձայնության անչափահաս երեխայի առևանգման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: