Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին ցուցաբերված մարդասիրական օգնության ու աջակցության համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։
«Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և իմ շնորհակալությունը հայտնել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության, մասնավորապես՝ ձմռանն ընդառաջ էներգետիկայի ոլորտին ցուցաբերված աջակցության համար։
Մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։
Նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային անվտանգության, ներկա մարտահրավերների և փոխգործակցության ձևաչափերի շուրջ», - գրել է Զելենսկին։