Լիտվան Արցախի բնակիչներին 350 հազ․ եվրո մարդասիրական օգնություն է տրամադրելու
Լիտվան 350,000 եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների անմիջական կարիքները հոգալու համար։ Այս մասին X-ում գրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղուն»,- գրել է նա։