Մաքքարթին որոշել է վտարել Փելոսիին Կոնգրեսի իր աշխատասենյակից
Նախկին խոսնակ Նենսի Փելոսիին Կապիտոլիումի իր աշխատասենյակից վտարելու որոշումը կայացրել է դեռ նախորդ խոսնակը՝ հանրապետական Քևին Մաքքարթին (Կալիֆորնիայից), հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ «այս որոշումը կայացրել է նախկին խոսնակը»։ «Ցավոք, քանի որ ես Կալիֆորնիայում եմ՝ հարգանքի տուրք մատուցելու իմ սիրելի ընկերուհուն [ԱՄՆ սենատոր] Դիանա Ֆայնշտեյնին, ես այս պահին չեմ կարող վերցնել իմ իրերը», - ասվում է Փելոսիի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Փելոսիին «տարածքն ազատելու» նամակ է ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Պատրիկ Մաքհենրին (հանրապետական Հյուսիսային Կարոլինայից):
Հոկտեմբերի 3-ին Մաքքարթին հեռացվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից։ Մաքհենրին կկատարի խոսնակի պարտականությունները, քանի դեռ կոնգրեսականները չեն ընտրել նորին։
Աղբյուրը