Լևոն Քոչարյանի գործով կարմիրբերետավորներից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չկա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, տուժող է ճանաչվել՝ խաղաղ ակցիաների ընթացքում իրեն բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից իրեն բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Այս պահի դրությամբ՝ խոշտանգման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում կարմիրբերետավորներից որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, իսկ նրան ձերբակալելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը չի բավարարվել։
Ավելին, վարույթն իրականացնող մարմինը ձգձգում է Լևոն Քոչարյանի և նրան բերման ենթարկած չորս ոստիկանների միջև առերես հարցաքննությունները՝ ինչպես խոշտանգման վերաբերյալ, այնպես էլ՝ Լ․ Քոչարյանի կողմից իբրև ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթներով, թեև հենց այդ չորս ոստիկանի ցուցմունքներն են դրվել Լևոն Քոչարյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ միջնորդել են առերես հարցաքննել չորս բերետավորների հետ, սակայն առ այս պահը միջնորդության քննարկման և լուծման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, ավելին, վարույթն իրականացնող մարմինը խախտել է միջնորդության քննության համար օրենքով սահմանված 7-օրյա ժամկետը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։