Քրիստինե Գրիգորյանը լիովին համապատասխանում է այն դերին ու նպատակներին, որն իր առջև դրել է այս իշխանությունը
Այս կնոջ նշանակմանը այնքան տարբեր բնորոշումներ կարելի է տալ, օրինակ՝ զավեշտի թատրոն, վատ իմաստով ինչ էլ ասենք՝ կհամապատասխանի այս իրողությանը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը ՝ անդրադառնալով Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանի նշանակմանը Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։
«Չգիտեմ, գուցե նա էլ թշնամու ազդեցության գործակա՞լ է, զավեշտալի է, ուրիշ ինչ կարող եմ ասել։ Այս իշխանության հիմնական նպատակը երկիրն ավերելն է, կարևոր կառույցները՝ քանդելը»։
Նրա արձանագրմամբ՝ նորմալ երկրում, բնականաբար, նման նշանակում չէր կարող լինել, այս պայմաններում այս ռեժիմի օրոք այդ զավեշտի նշանակումը լիովին տրամաբանական է։ Այո, նա լիովին համապատասխանում է այն դերի ու նպատակների համար, որ իր առջև դրել է այս իշխանությունը, իսկ նպատակներն առավել քան ակնհայտ են. թշնամացում ռազմավարական դաշնակիցների հետ, երկրի մաքսիմալ թույլացում և կործանում։
«Նպատակը հենց կործանումն է ռազմի դաշտում և պետական ինստիտուտների քայքայումը ներսից, խնդիրը նաև հասարակության դեգրադացումն է, պետական մարմինների վարկաբեկումն ու ամլացումը։ Այս բոլորը երկրի ոչնչացման ատրիբուտներն են, ուստի այս նշանակումը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ»,- ասել է նա։
Կա մտավախություն, որ արտաքին հետախուզության ծառայության ձեւավորմամբ՝ մի շարք կարեւոր փաստաթղթեր ԱԱԾ-ից կարող է դուրս հանվել ու ոչնչացվել։ Գ. Համբարձումյանը նկատում է՝ «Այս դեգեներատների օրոք այդ կառույցը ի՞նչ հնարավորություններ պետք է ունենա, շատ փոքր, կարծում եմ, այս պայմաններում այն ինֆորմացիան, որ տնօրինում է այդ կառուցը՝ ի սպաս է դրվելու օտարներին։ Սա երկիր քանդող հերթական օղակն է դառնալու»։