Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան տեղեկություն ունի, որ Ղարաբաղի բնակիչների մի մասը, որոնք հեռացել են, պատրաստվում են վերադառնալ։ Նա վստահեցրել է, որ Մոսկվան կաջակցի այս գործընթացին։
«Տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի բնակիչների մի մասը մտածում է վերադառնալու մասին։ Ինչպես իրենք են ձևակերպում՝ եթե դրա համար պայմաններ ստեղծվեն և ապահովվի իրենց անվտանգությունը»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունն այս դեպքում «աջակցություն կտրամադրի այդ գործընթացներին ադրբեջանական կողմի հետ շփումների միջոցով»։