Էրդողանն էլի վատառողջ է. նրա այցը Գրանադա հետաձգվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր նախատեսված այցը Իսպանիա հետաձգվել է։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Էրդողանի այցը հետաձգվել է պետության ղեկավարի առողջական խնդիրների պատճառով (նշվում է մրսածության մասին)։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։