Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։
Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ․
«Եվրամիությունը ողջունում է հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Հայաստանի նախագահի ստորագրությունից հետո որոշումն ուժի մեջ կմտնի»։
Միաժամանակ, ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն վավերացրել կանոնադրությունը, անպայման անել դա։