Բաքվի ներկայացուցիչ նշանակված Սարգիս Գալստյանը զանգում է իր բարեկամներին և հորդորում վերադառնալ Ստեփանակերտ
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալիևի վարչակազմի կողմից Ստեփանակերտում Բաքվի ներկայացուցիչ նշանակված Սարգիս Գալստյանը Ստեփանակերտից զանգում է իր բարեկամներին և հորդորում վերադառնալ Ստեփանակերտ։
«Սա Սարգիս Գալստյանի ֆեյսբուքի էջն է: Հանդես է գալի Սարար Շուշի կեղծ անունով, իբր բնակվում է Սանկտ Պետերբուրգում:
Նա Ստեփանակերտից զանգում է իր բարեկամներին և հորդորում վերադառնալ Ստեփանակերտ՝ ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու»,-գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանը եղել է ԼՂ Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմի պաշտոնյա, Շուշիում ունեցել է մի քանի սեփականություն, այդ թվում՝ «Անի Շուշի Պլազա» հյուրանոցային համալիրը: