Բրիտանական իշխանությունները որոշել են բանտեր վարձակալել արտասահմանում
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են քննարկել արտերկրում բանտային տարածք վարձակալելու հարցը՝ բրիտանական բանտերում տեղերի պակասի պատճառով, երեքշաբթի ասել է երկրի արդարադատության նախարար Ալեքս Չալքը՝ ելույթ ունենալով Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարում:
Ավելի վաղ բանտապահների ասոցիացիայի ղեկավար Անդրեա Ալբութը հայտարարել էր, որ բրիտանական բանտերում հասանելի տեղերի թիվը մոտենում է կրիտիկական ցածր մակարդակի և կարող է սպառվել առաջիկա շաբաթներին, փոխանցում է Shantnews-ը։