Բրեդլի Կուպերի առաջին ելքը կերպարային փոփոխությունից հետո
Աշունը փոփոխությունների ժամանակ է։ Հավանաբար Բրեդլի Կուպերը հավատարիմ է այս կարգախոսին, ինչի պատճառով էլ որոշել է փոխել իր կերպարը։ Անկեղծ ասած, լավ է ստացվել։
Դերասանին նկատել են Նյու Յորքում շրջելիս հեռախոսազրույցի ժամանակ։ Բրեդլին ներկայացել է սպիտակ շապիկով, որի վրայից մուգ կապույտ ժակետ է հագել, ջինսե տաբատով և արևային ակնոցով։ Բայց դա այն չէ, ինչ մեզ հետաքրքրում է… Հարցն այն է, թե ո՞ւր են անհետացել դերասանի մազերը:
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգը մեծացնում է դստերը՝ Լեային, որը ծնվել է 2017թ.: