Մոսկվայում կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից հանել պայուսակ, որի մեջ եղել է 20 մլն ռուբլի
Մոսկվայի հարավ-արևելքում չորս անհայտ անձինք կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից գողացել պայուսակ, որի մեջ եղել է 20 միլիոն ռուբլի։ Իրավապահ մարմինները փնտրում են հարձակվողներին, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով տեսանյութը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ հարձակվողները փախել են արտասահմանյան Infiniti մեքենայով, նրանց որոնում են։ Տուժածը հոսպիտալացվել է։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 16:20-ին։
«Դոնեցկայա փողոցում մեքենայի վարորդը կանգ է առել լուսացույցի մոտ, անհայտ անձինք մոտեցել են մեքենային, կոտրել դռան ապակին, կրակել տղամարդու վրա, ենթադրաբար տրավմատիկ զենքից, որից հետո մեքենայի ներսից գողացել են պայուսակ, որի մեջ, ըստ տուժողի, գումար է եղել, և դեպքի վայրից դիմել է փախուստի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունից հաստատել են, որ վարորդը տեղափոխվել է բուժհաստատություն։ Տեղում աշխատում է քննչական խումբ։
«Ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կասկածյալներին որոնելու և բերման ենթարկելուն»,- հավելել են շտաբից։
Մայրաքաղաքի դատախազությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ մեքենան, որով փախել են հանցագործները, հայտնաբերվել է լքված Բատայսկի Պրոեզդում։ Հարավ-արևելյան վարչական շրջանի դատախազությունը համակարգում է իրավապահ մարմինների աշխատանքը և պարզում դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև որոշում է կայացնում ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցելու մասին: