Արայիկ Հարությունյանը ևս ձերբակալվել է
Ադրբեջանական ԱՊԱ պետական գործակալությունը՝ հղում անելով իրենց երկրի պետական անվտանգության ծառայությանը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ձերբակալվել է։
Նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները, նրան շուտով կտեղափոխվեն Բաքու։