Մաշտոցի ոստիկանները բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու դեպք
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Բաշինջաղյան փողոցից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա մի պատանի:
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Սակայն ըստ բժշկի` տղան ի վիճակի չէր հաղորդում տալու:
Նախաձեռվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում էլ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին միջոցներ: Արդեն հաջորդ օրը պարզվեց, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում տուժածին անհայտ գործիքով վնասել է Շիրազի փողոցի բնակիչ, նրա հասակակից մի պատանի:
Նա ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: