Լեհաստանը և Չեխիան կվերսկսեն ժամանակավոր վերահսկողությունը Սլովակիայի հետ սահմանին
Լեհաստանի իշխանությունները որոշել են վերսկսել Սլովակիայի հետ սահմանին ժամանակավոր հսկողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մարիուշ Կամինսկին։
«Կառավարությունը որոշել է կեսգիշերից ժամանակավորապես վերսկսել սահմանային հսկողությունը Սլովակիայի հետ սահմանին», - ասել է նա։
Նախարարի խոսքով՝ այս որոշման պատճառը բալկանյան ուղղությամբ անօրինական միգրանտների հոսքն է:
Չեխիան նույնպես հոկտեմբերի 4-ից ժամանակավորապես վերականգնում է Սլովակիայի հետ սահմանին ստուգումները՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությամբ։ Այս մասին Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում:
«Կեսգիշերից մենք ստուգումներ ենք սկսում Սլովակիայի հետ սահմանին», - գրել է նա: