Այն մարդկանց, ովքեր դեմ են Գոռ Սուջյանի մասնակցությանը Եվրատեսիլին
Կան մարդիկ, որոնք կարծում են, թե Գոռը հարմար թեկնածու չէ Եվրատեսիլի համար, մշտապես նշելով, որ նա ունի հիանալի ձայն, սակայն Եվրոպան թքած ունի ձայնի վրա, քանի որ նրանց դա ամենաքիչն է հետաքրքրում:
Հարց բոլոր այդ մարդկանց. Եթե Եվրատեսիլում հաղթանակի համար ամեն ինչ պետք է բացի ձայնից, ապա դա արդեն երգի մրցույթ չէ: Երաժշտասեր հասարակությունը որակով երգ է ուզում լսել, իսկ եթե վոկալ պետք չէ, այլ միայն սեքսուալ աղջիկներ կամ գեյ տղաներ, կամ եսիմինչեր, ապա դա արդեն Եվրատեսիլ չէ, այլ պոռնոտեսիլ:
Իսկ այն մարդիկ, որոնք համ շոու են ուզում տեսնել, համ վոկալ' արդեն տեսել են: Խոսքը Սիրուշոյի մասին է, որը բավականին լավ հորիզոնական ապահովեց մեզ համար և ընդհանուր առմամբ վատ ելույթ չունեցավ: Ինձ համար համենայն դեպս լավագույնն էր, մինչ այժմ եղած մասնակիցների մեջ:
Իսկ ինչ վերաբերվում է Գոռին, ապա վստահ եմ, որ նա հիանալի ելույթ կունենա' իր ֆանտաստիկ վոկալային տվյալների և տեխնիկայի հաշվին, ապացուցելով, որ Եվրատեսիլը կարող է հաղթել նաև տաղանդավոր մարդը:
Նաև հիշեցնեմ,որ Եվրատեսիլում տարբեր տարիներին նաև հաղթել են որակյալ երգիչները, օրինակ' անցած տարվա հաղթողը, որը հաղթեց վոկալի հաշվին, տարբեր տարիներին' Սելին Դիոնը,Տոտո Կուտունյոն...
Այնպես որ Գոռի հաղթանակը լիովին իրատեսական է, և եկեք նրան հաջողություն մաղթենք, որովհետև մեր երկիրը պետք է որակյալ երգով հաղթի, իսկ խեղկատակ երգչի հաղթանակը, հաստատ մեր երկրին պատիվ չի բերի:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Արամ Դավթյանը: