Արցախից Հայաստան է ժամանել ևս 8 անձ
Ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,625 անձ է Հայաստան ժամանել։
Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է»։
Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Հակարիի կամուրջը հատել է 21.195 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 91.924 անձ։