Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով
Կրեմլը Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ ԱԺ-ի կողմից համարում է ոչ ճիշտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը։
Նա լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ կապված։
«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը, և, իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ և չենք կասկածում, որ այն մեզ ընդմիշտ կմիավորի, բայց միևնույն ժամանակ, լրացուցիչ հարցեր ունենք Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։