Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Յուրի Վորոբյով
Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Այս մասին ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։
«Վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարողանա քանդել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- գրել է Վորոբյովը՝ X-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- նշել է պատգամավորը։