Թուրքիայում ավելի քան 900 մարդ ձերբակալվել է
Թուրքիայի անվտանգության ուժերը լայնածավալ գործողության շրջանակում ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ գործողության շրջանակում, որն ընթանում է Թուրքիայի 64 նահանգներում, բերման է ենթարկվել 928 մարդ, առգրավվել է 744 չգրանցված զենք: