Ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի՝ Բռնության դեմ միջազգային օրը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակ
Հետաքրքիր է, թե ի՞նչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ բռնությունից փախչելով ընդամենը մի քանի օր առաջ։ X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` կիսվելով բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի գրությամբ:
«Հետաքրքրիր է, թե ի՞նչ է նշանակում ՄԱԿ-ի «Ոչ բռնության» միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ փախչելով բռնությունից: Շատ կանխատեսելի, ճիշտ հակառակը՝ պատերազմ, անմարդկային շրջափակման մեջ ապրել, ոչ արդյունավետ միջազգային կանխարգելում, կորցրած կյանքեր»,- գրել է նա: