Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել. Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը
«Ազգային ժողովում ՔՊ-ի պատգամավորներն ընդդիմությանն անվանեցին կապիտուլյանտ, դավաճան ու հողատու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը, արձագանքելով ԱԺ նիստում հնչած հայտարարություններին:
«Այո, ճիշտ կարդացիք, ոչ թե ընդդիմությունը ՔՊ–ին, այլ ճիշտ հակառակը։
Դե ի՞նչ ասեմ․ դուք եք որոշել, որ դեռ պետք է Ազգային ժողովում շարունակեք աշխատել։ Աշխատեք, բայց հասկացեք, որ իշխանության այս վարքը դարձել է աշխատանքի բաղկացուցիչ մաս»,-հավելել է նա: