Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին Ամանորը կանցկացնեն Ավստրալիայում
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը տարվա ընթացքում հարկադրված են երկար ժամանակ անցկացնել իրարից հեռու: Ներկայումս դերասանուհին գտնվում է Ավստրալիայում, ուր ընթանում են նոր ֆիլմի նկարահանումները: Բրեդն էլ իր հերթին ժամանակի մեծ մասն անցկացնում է Անգլիայում, ուր նկարահանվում է ռազմական դրամայում:
Այնուամենայնիվ, լրագրողները պարզել են, որ դեկտեմբերի 18-ից հետո Փիթը պատրաստվում է մեկնել Ավստրալիա՝ Ջոլիի մոտ: Նրանց կմիանան նաև երեխաները: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ տոներն աստղային զույգը պատրաստվում է նշել տնից հեռու:
Նշենք, որ նախորդ տարի ընտանիքն Ամանորը տոնել է Կարիբյան կղզիներում: