Արցախից բռնի տեղահանված 100.617 անձ արդեն Հայաստանում է
Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։ Այս մասին այսօր «Հումանիտար կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Հակարիի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ 91 918 անձ արդեն հաշվառվել է, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով»։