«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
Ազգային ժողովում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ կառավարության կողմից։ Նախագծի քննարկումն անցնում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին խորհրդարանում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման քննարկումը և լքեցին նիստերի դահլիճը։