Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ
Արտաքին առևտրի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է, որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում, առաջարկվում է լրացում կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս կարգավորումը մտցնում ենք, որպեսզի այսուհետև թղթային եղանակով չշփվենք արտաքին առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների հետ և ստեղծենք առավել պարզեցված պայմաններ»,-ասաց Քերոբյանը։