Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ․ ընդգծել են՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի
Թեհրան աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, Facebook-ում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:
Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորել ենք այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:
Իբրահիմ Ռաիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - գրել է ԱԽ քարտուղարը։